Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ հանդիպել է մասնավորապես Patriot համակարգեր արտադրող ամերիկյան ընկերության պաշտոնյաների հետ:
«Մենք քննարկել ենք Raytheon-ի արտադրական հզորությունները, Ուկրաինայի օդային պաշտպանությունը և հեռահար կարողությունները ամրապնդելու մեր համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև երկու երկրների համատեղ արտադրության հեռանկարները», - սոցիալական ցանցում գրել է Զելենսկին։