Մատչելիության հղումներ

Զելենսկին «հաղթանակի ծրագրից» մանրամասներ է ներկայացնում Գերագույն ռադայում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացնում է իր «հաղթանակի ծրագիրը», որն, ըստ նրա, կփոխի Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը հօգուտ Կիևի։

Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածից, հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ եթե հիմա սկսեն շարժվել փաստաթղթով, պատերազմը կարող է ավարտվել ոչ ուշ, քան հաջորդ տարի։

Ծրագրի առաջին կետը, ըստ Զելենսկու, Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն է։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «հաղթանակի ծրագիրը» ներկայացնելուց հետո, Զելենսկին շաբաթասկզբին այցելեց եվրոպական երկրներ և Ուկրաինայի դաշնակիցներ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարներին ներկայացրեց իր ծրագիրը։

Կիևը ծրագրին արձագանքն ակնկալում էր ստանալ Գերմանիայում «Ռամշտայն»-ի հանդիպման ժամանակ, սակայն այն հետաձգվեց, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկեց իր այցը փոթորիկի պատճառով։

Ծրագրի մանրամասներից քիչ բան է հայտնի։ Ենթադրվում է, որ այն ներառում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցություն, դաշնակիցներից թույլտվություն արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանի տարածքի խորքեր հարվածելու համար, դաշնակիցներից լրացուցիչ ռազմական ռեսուրսների ստացում, Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում։

«Ռոյթեր»-ի փոխանցմամբ, Կրեմլն արդեն արձագանքել է «հաղթանակի պլանին»՝ Կիևին սթափության կոչ անելով։

«Ուկրաինական ծրագիրը, հավանաբար, ԱՄՆ ծրագրի նման է՝ «մինչև վերջին ուկրաինացին» Ռուսաստանի դեմ կռվելու մասին է», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG