ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին էլ «միանշանակ անմեղ չէ»։
«Ես հիմա լավ հարաբերություններ ունեմ նրա հետ, բայց մեր հարաբերությունները փոխվել են, որովհետև մենք այլևս գումար չենք հատկացնում Ուկրաինային», - լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ՆԱՏՕ-ի անդամների հետ գործարքը:
Հարցին, թե ինչ է մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Զելենսկիի հետ անմիջական հանդիպումից հրաժարվելու և ուկրաինացի առաջնորդի «լեգիտիմությունը» կասկածի տակ դնելու մասին, Թրամփը պատասխանել է․ «Կարևոր չէ՝ [ռուսները] ինչ են ասում։ Նրանք բոլորը կեցվածք են ընդունում։ Դա ամբողջովին հիմարություն է»։
Թրամփը, որը հունվարից զբաղվում է պատերազմը դադարեցնելու միջնորդական ջանքերով, այս ընթացքում փորձել է կազմակերպել Պուտին-Զելենսկի առերես հանդիպում, որը 2019-ից չի կայացել։