Մատչելիության հղումներ

Զելենսկին դատապարտել է Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա Ռուսաստանի հարձակումները


Հոսանքազրկում Զապորոժիեում, հունվարի 7,2026 թ.
Հոսանքազրկում Զապորոժիեում, հունվարի 7,2026 թ.

Ռուսական բանակն անցած գիշեր թիրախավորել է Ուկարինայի էներգետիկ ենթակառուցվածքները՝ մոտ մեկ միլիոն մարդու թողնելով առանց էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ջրամատակարարման։

Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը հայտարարել է, որ գիշերային հարվածները ստեղծել են «ազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ»։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ միայն Դնեպրոպետրովսկի մարզում մոտ 800,000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, մինչ դրսում ջերմաստիճանը հասել է -11 աստիճանի։

«Էներգետիկայի ոլորտի և ենթակառուցվածքների վրա նման հարվածները բացարձակապես ոչ մի ռազմական հիմնավորում չունեն», -սոցիալական ցանցում գրել է նախագահ Զելենսկին հավելելով՝ սրանով Ռուսաստանն ուղղակի ուզում է, որ Ուկարինայում կենդանի մարդ ու կյանք չմնա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG