Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Գերմանիայում գտնվող Ռամշտեյն ավիաբազա և հայտարարել՝ կպնդի, որ արևմտյան դաշնակիցները «վճռական» որոշումներ կայացնեն՝ Կիևին թույլ տալու հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին և մոտեցնել խաղաղությանը:
Վերջին շաբաթներին Ուկրաինայի վրա Ռուսաստանի ինտենսիվ հարվածներից հետո Կիևը կրկնեց, որ հրատապ կարիք ունի ավելի մեծ հակաօդային պաշտպանության և հեռահար հարվածների հնարավորության երկրի պաշտպանության համար:
«Մենք պետք է ունենանք այդ հեռահար հնարավորությունները ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև Ռուսաստանի տարածքում, որպեսզի Ռուսաստանը խաղաղության ձգտելու մոտիվացիա ունենա», - ասել է նա Ռամշտեյնի խմբի նիստում:
Զելենսկին առաջին անգամ է մասնակցում Կիևի աջակիցների հավաքին՝ ԱՄՆ Ռամշտեյն ավիաբազայում: