«Ուկրաինան չի համաձայնի տարածքային զիջումների՝ կրակի դադարեցման դիմաց»,- BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի պնդմամբ.- «Խոսքը զուտ տարածքների մասին չէ։ Ես դա ընկալում եմ որպես կապիտուլյացիա, երբ դու բախտի քմահաճույքին ես թողնում այդ տարածքներում ապրող հարյուր հազարավոր մարդկանց։ Ես նաև վստահ եմ, որ նման նահանջը կպառակտի մեր հասարակությանը»,- պնդել է Զելենսկին։
Խաղաղության ամերիկյան ծրագրի առանցքային կետերից մեկը ուկրաինական զորքերի դուրսբերումն է Դոնեցկի մարզի այն շրջաններից, որոնք դեռևս վերահսկվում են Կիևի կողմից։ Ուկրաինական կողմը հրաժարվում է կատարել այս պահանջը։