«Ռուսաստանի նախագահը վախենում է բանակցություններից և ուժեղ ղեկավարներից», - Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին հնչեցրած հայտարարություններին հակադարձելով պնդել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ռուսաստանի նախագահի ամեն մի նոր քայլն ավելի ցինիկ բնույթ ունի։ Նրա նպատակը անվերջ պատերազմն է», - հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ «Ռուսաստանի նախագահն անում է ամեն ինչ, որպեսզի կամ լայնածավալ սպանությունները շարունակվեն կամ էլ ինքը որոշակի դադար ստանա, հիբրիդային հարվածներ հասցնի՝ պատրաստվելով նոր լայնամասշտաբ ներխուժման»։
«Արևմտյան առաջնորդները պետք է հետևություններ անեն նախկին սխալներից և Ռուսաստանին խաղաղություն պարտադրեն», - նշել է Զելենսկին։
Մանրամասները տե՛ս այստեղ