Մատչելիության հղումներ

Զելենսկի. «Մոբիլիզացիայի կանոնների փոփոխություն ներկայումս անհնար է»


Ուկրաինայում զինվորականները ռոտացիայի և արձակուրդի իրավունք ունեն, սակայն զորացրումը ներկայումս անհնար է։ Դա անելու համար Ռուսաստանին պետք է ստիպել դադարեցնել պատերազմը, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իտալական Il Foglio հրատարակությանը տված հարցազրույցում։

«Ռազմական դրությունը պահանջում է մարդկանց մոբիլիզացիա և բոլոր ռեսուրսները: Եվ սա, ցավոք սրտի, այս պատերազմի մարտահրավերն է, այսօր մենք պաշտպանվում ենք, եթե վաղը բանակի կեսը պարզապես տուն գնա, ապա մենք պետք է առաջին օրը հանձնվեինք»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո նախագահ Զելենսկին Ուկրաինայում ռազմական դրություն հայտարարեց և հրամանագիր արձակեց համընդհանուր մոբիլիզացիայի մասին, որոնք բազմիցս երկարաձգվեցին։

Ռազմաճակատում զինվորականների թվաքանակն ավելացնելու նպատակով անցած տարի Գերագույն Ռադան հաստատել է զորահավաքի նոր կանոնները։ Օրենսդրությունը իջեցրեց ուկրաինացի տղամարդկանց զորակոչի տարիքը 27-ից մինչև 25 տարեկան, նվազեցրեց նպաստները և տուգանքներ մտցրեց զորակոչից խուսափելու համար:

Արևմտյան դաշնակիցները Կիևին կոչ են արել նվազեցնել զորակոչի տարիքը։ Սակայն Ուկրաինայում դեմ են այս գաղափարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG