Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել արևմտյան պետություններին Կիևին ՀՕՊ ժամանակակից համակարգեր տրամադրել։
«Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գլխավոր ռազմավարական առավելությունը գերիշխանությունն է օդում։ Հրթիռային հարվածներն ու ռմբակոծություններն են, որ թույլ են տալիս ռուսական ցամաքային ուժերին առաջ շարժվել», - այսօր Բեռլինում հայտարարել է Զելենսկին՝ դիմելով Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված միջազգային համաժողովի մասնակիցներին։
«Հարցի լուծումը ՀՕՊ համակարգերն են», - ընդգծել է Զելենսկին։