Մատչելիության հղումներ

Զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին. Փաշինյան


Զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, այլ նաև Հայաստան-Թուրքիա սահմանին, ՊԵԿ տարեվերջյան միջոցառմանը հայտարարել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում՝ ընդգծելով, որ առաջիկայում գործունեության մեծ դաշտ է բացվելու։ Նրա խոսքով՝ դա կապված են «TRIPP ուղի» նախագծի իրագործման գործնական փուլի հետ։

«Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը», - ընդգծել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ վարչապետի, տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։

Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել:

Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG