Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Զապորոժիե քաղաքի վրա ռուսական զինուժի հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 40-ը, հայտնել է ներքին գործերի նախարար Իհոր Կլիմենկոն։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ ռուսական զորքերը հինգ ավիահարված են հասցրել քաղաքի վրա՝ հարվածելով բնակելի շենքին և հիվանդանոցին։
Կլիմենկոն ասել է, որ փրկարարները բնակելի շենքի փլատակների տակից դուրս են բերել երկու տուժած երեխայի և մեկ վիրավոր կնոջ։ Փրկարարները դեռ փնտրում են մարդկանց, ովքեր կարող էին հայտնվել փլատակների տակ, նշել է նա Telegram-ում:
Պաշտոնյաները հայտնել են, որ ավելի վաղ ավիահարվածի հետևանքով վնասվել է հիվանդանոցը: