Մատչելիության հղումներ

Զանգվածային հրթիռային հարված Կիևին, կա 11 տուժած


Ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարված են հասցրել Կիևին, վնասվել են բնակելի շենքեր: Պայթյուններ ու հրդեհներ են բռնկվել մայրաքաղաքի շրջաններում, հայտնում են պաշտոնյաները:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ 11 մարդ վիրավորվել է: Նրանցից 4-ը, այդ թվում ՝ հղի կին և մեկ անձ՝ ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում են հիվանդանոցում բուժման մեջ:

Պաշտոնյաները հայտնել են, որ թափվող բեկորներն ու հրդեհները վնասել են բազմահարկ բնակելի շենքեր, դպրոց, բժշկական հաստատություն և վարչական շենքեր:

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն նշել է, որ գործի են դրվել ինչպես անօդաչու թռչող սարքեր, այնպես էլ հրթիռներ:

Կլիչկոն հայտնել է, որ Կիևի ջեռուցման համակարգը նույնպես վնասվել է, և մի շրջանում ընդհատվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը: Նա նախազգուշացրել է էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման հնարավոր ընդհատումների մասին:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը և կառավարվող ռումբերը թիրախավորել են մի քանի այլ շրջաններ:

Պատերազմի պայմաններում լրատվամիջոցներին չի հաջողվում ստուգել կողմերի հաղորդագրությունները: Ռուսական կողմը չի մեկնաբանել սա:

XS
SM
MD
LG