Մատչելիության հղումներ

Զանգվածային անկարգությունների մեջ կասկածվող 28 անձանց մեղադրանք չի առաջադրվել, նրանք ազատ կարձակվեն


Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ, Երևան, Բաղրամյան պողոտա, 12-ը հունիսի, 2024թ․
Ոստիկանները հատուկ միջոցներ են կիրառում ցուցարարների նկատմամբ, Երևան, Բաղրամյան պողոտա, 12-ը հունիսի, 2024թ․

Բաղրամյան պողոտայի հունիսի 12-ի դեպքերով երեք օր ձերբակալված 28 անձանց, որ կասկածվում էին զանգվածային անկարգությունների համար, Քննչական կոմիտեն մեղադրանք չի առաջադրել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչականից՝ տեղեկացնելով՝ նրանք այսօր ազատ կազարձակվեն։

Հատուկ միջոցներով ընդդիմության հավաքը ցրելուց ու հարյուրից ավելի մարդու բերման ենթարկելուց մոտ մեկ ժամ անց Քննչականը զանգվածային անկարգության հոդվածով քրեական գործը հարուցեց՝ պնդելով, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, «սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ»՝ «ոստիկանների նկատմամբ բռնության գործադրմամբ, նրանց ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ։

Բերման ենթարկվածներից 98 ավելի ուշ ազատ արձակվեց, իսկ 28 անձինք, ըստ ՆԳՆ-ի, առնչվում էին Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի հետ, որ Քննչական կոմիտեն զանգվածային անկարգություն էր որակել ու դեռ ձերբակալության մեջ էին։ Նրանց շահերը ներկայացնող փաստաբանները պնդում էին, որ անազատության մեջ գտնվողները կապ չունեն այս մեղադրանքի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG