«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար, կամրապնդի Միջին միջանցքը, այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։
«Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո սկսված նոր ժամանակաշրջանում Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար: Մենք ցանկանում ենք, որ այս միջանցքը լինի կապող կամուրջ, որը կապահովի խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում՝ ծառայելով Միջին միջանցքի ամրապնդմանը»,- ասել է թուրք դեսպանը Նախիջևանում լրագրողների հետ զրույցում:
Համաձայն վերջին հաղորդումների՝ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է վարձակալել Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը:
Հայաստանի վարչապետն իր ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյան առաջարկն է, բայց և նշել, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա: