Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա կիրակի արդեն հյուսիսկորեացի զինվորներ ուղարկել ռազմաճակատ՝ հորդորելով միջազգային հանրությանը «զգալի ճնշում գործադրել Փհենյանի և Կրեմլի վրա»։
Մինչ այդ Ուկրաինայի ռազմական հետախուզությունն էր հայտարարել, թե հյուսիսկորեացի զինվորների տեղաշարժ են արձանագրել Ուկարինայի հետ սահամանակից Կուրսկի շրջանում։
Ռուսաստանի նախագահը երեկ չէր հերքել և չէր հաստատել այս մասին լուրերը։ Առաջին անգամ հրապարակավ անդրադառնալով այդ մեղադրանքներին՝ Պուտինը մեջբերել էր Ռուսաստանի և Հյուսիսային Կորայի միջև ստորագրված ռազմական դաշինքը, ըստ որի, կողմերից որևէ մեկի վրա հարձակման կամ ագրեսիայի դեպքում մյուսը պետք է օժանդակություն տրամադրի։
«Թե մենք ինչ կանենք այս դրույթի շրջանակներում՝ արդեն մեր գործն է», - ասել է նա։
Ուկրաինական զորքերը սեպտեմբերի սկզբին ներխուժել էին Կուրսկի շրջան՝ գրավելով տասնյակ բնակավայրեր։ Մինչ օրս նրանք փաստացի շարունակում են մնալ Ռուսաստանի տարածքում։