Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ անցած 24 ժամվա ընթացքում ռազմաճակատի ողջ երկայնքով տեղի է ունեցել 189 մարտ, որից 89-ը՝ Դոնեցկի մարզի արևմուտքում՝ Պոկրովսկի ուղղությամբ։
«Ազատության» ուկրաինական ծառայության հետ զրույցում Ուկրաինայի ԶՈՒ «Խորտիցա» ստորաբաժանման խոսնակ Վիկտոր Տրեգուբովը նշել է, որ ռուսական զորքերը Պոկրովսկը գրավելու համար խուսափում են ուղիղ մարտերից՝ ռեսուրսի սղության պատճառով, փորձելով քաղաքը գրավել կիսաշրջափակման ճանապարհով՝ խաթարել քաղաքը պաշտպանող ուկրաինական ուժերի մատակարարումները։
«Ազատության» ուկրաինական ծառայության հարցին արդյոք Պոկրովսկի ուղղությամբ ռուսական ուժերի թիվն ավելացե՞լ է, ինչպես պնդել է ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իր վերջին զեկույցներից մեկում, Տրեգուբովը միայն ասել է, որ թիվը փոխվել է՝ հրաժարվելով սակայն մանրամասներ հայտնել։