Մատչելիության հղումներ

Ընտրություններին ընդառաջ Լուկաշենկոն ներում է շնորհում 20 բանտարկյալների


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի ավտորիտար ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ազատ է արձակել ծայրահեղականության մեղադրանքով դատապարտված 20 բանտարկյալների։

Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը նշել է, որ ներումն արվել է մարդասիրական նկատառումներով՝ նկատելով, որ ազատ արձակվածներից 14-ը խրոնիկ հիվանդություններ են ունեցել, իսկ 10-ը երեխաներ ունեն:

Նաև նշվում է, որ իշխանությունները «կհետևեն նրանց վարքագծին ազատ արձակվելուց հետո»:

Հուլիսից Լուկաշենկոն ներում է շնորհել ավելի քան 225 մարդու, որոնց ակտիվիստները համարում են քաղբանտարկյալներ։ Իրավապաշտպան կազմակերպությունները գրեթե 3600 մարդու են որակել որպես քաղբանտարկյալ այն պահից, երբ պետությունը սկսեց լայնածավալ բռնաճնշումներ, երբ 1994 թվականից ի վեր իշխանության ղեկին գտնվող Լուկաշենկոն հաղթանակ տարավ 2020 թվականի օգոստոսի ընտրություններում։ Սրանք իրենց հերթին բողոքի ալիք հարուցեցին երկրում։

Առնվազն 1253 հոգի, որոնք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից համարվում են քաղբանտարկյալներ, շարունակում են մնալ ճաղերի հետևում, ենթադրվում է, որ նրանց իրական թիվը ավելին է։

XS
SM
MD
LG