Ընդդիմությունը բոյկոտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ խորհրդարանում մեկնարկած Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանը:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ պարզապես որոշել են չմասնակցել:
Կառավարությանը հարց տալու համար գրանցվել են 2 տասնյակից ավելի իշխանական պատգամավորներ:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե ընդդիմադիր գործընկերների տեղը զբաղեցրել են օպերատորները:
«Կարող եք գրանցվել, եթե հարցեր կան, կարծում եմ, օգուտը ավելի շատ կլինի», - հեգնեց Սիմոնյանը:
«Մեր գանձերը բա ո՞ւր են էսօր» . Փաշինյանը՝ ընդդիմության մասին
«Մեր գանձերը բա ո՞ւր են էսօր», - հարցրեց վարչապետ Փաշինյանը՝ ցույց տալով խորհրդարանում ընդդիմադիրների դատարկ աթոռները:
«Գանձարանում», - արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հիմա ընդդիմությունը ինչո՞ւ է բացակա, որովհետև իրենց բոլոր թեզերը ջարդվել են, հիմա գան ի՞նչ հարցնեն», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: