Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել Ազգային ժողովի հրատապ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։
«Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ ցանկանում են, որ խորհրդարանը հանդես գա հայտարարությամբ՝ Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ հրատապ նիստը հավանաբար տեղի կունենա նոյեմբերի 12 -ին՝ հարջորդ քառօրյային։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։
«Հայաստանից չի կարող պատվիրակություն մասնակցել Ալիևի նախաձեռնած «միջազգային շոուին», եթե մենք Բաքվում դեռ ունենք ռազմագերիներ և պատանդառված անձինք», - հավելեց ընդդիմադիր պատգամավորը։