Մատչելիության հղումներ

Յարոսլավլում ԱԹՍ-ները հարձակվել են նավթավերամշակման գործարանի վրա, Տվերում բազմահարկ շենք է վնասվել


Նավթավերամշակման գործարան, Յարոսլավլ, 18 հունվարի, 2017թ.
Նավթավերամշակման գործարան, Յարոսլավլ, 18 հունվարի, 2017թ.

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է դեկտեմբերի 12-ի գիշերը ինը շրջաններում և Սև ծովում ուկրաինական 90 անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին։

Նախարարության տվյալներով՝ Յարոսլավլի մարզում խոցվել է ութ անօդաչու թռչող սարք։ Astra-ն, հղում անելով Յարոսլավլի բնակիչներին, հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Սլավնեֆտ-ՅԱՆՈՍ» նավթավերամշակման գործարանի վրա։ Ուկրաինական Telegram-յան մոնիթորինգի Supernova+ և Exilenova+ ալիքները նույնպես հայտնել են գործարանի վրա հարվածի մասին։

Տվերում յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա վիրավորվել է «բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ մղելու հետևանքով», հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։

«Վեց մեծահասակ և մեկ երեխա արդեն բժշկական օգնություն են ստանում հիվանդանոցում: Շենքի բնակիչներին տարհանում են», - ասվում է հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG