Ռուսական Yandex Music ծառայությունն արգելափակել է ընդդիմադիր հայացքներով հայտնի Kasta ռեփ խմբի նոր ալբոմը։
«Արտասահմանյան ռեփի նորություններ» ալբոմը լսել ցանկացողները ստանում են հաղորդագրություն, որում ասվում է՝ այն «հասանելի չէ «Ռոսկոմնադզոր»-ի խնդրանքով»:
Ալբոմը թողարկվել է սեպտեմբերի 6-ին: Չորս օր անց Կրեմլի գաղափարական աջակից «Ռուսաստանի վետերաններ» խումբը պահանջել է ռեփերներին ճանաչել «օտարերկրյա գործակալներ» և հետաքննել նրանց գործունեությունը՝ Ուկրաինայի զինված ուժերին ֆինանսավորելու կասկածով։
Խումբը լքել է Ռուսաստանը 2022 թվականին՝ հայտնելով իր անհամաձայանությունը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման վերաբերյալ։