Ամերիկյան Wall Street Journal պարբերականի տեղեկություներով՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության հաջորդ օրն արդեն`hունվարի 21-ին՝ «ԱՄՆ միգրացիոն և մաքսային ոստիկանության շուրջ 200 աշխատակիցներ ռեյդ կիրականացնեն Չիկագո քաղաքում»։
«Ոստիկանական գործողության թիրախում են լինելու նախևառաջ այն անօրինական ներգաղթյալները, որոնք նախկինում իրավախախտումներ են թույլ տվել», - գրում է պարբերականը՝ նշելով, որ իրավապահների ուշադրության կենտրոնում կլինեն նաև այն նեգաղթյալները, որոնք նախկինում աննշան, օրինակ, երթևեկության կանոնների խախտումներ են թույլ տվել։
«Չիկագոն, որպես առաջին ռեյդի հասցե է ընտրվել, քանի որ այդ քաղաքը հայտնի է ներգաղթյալների նկատմամբ իր հանդուրժող վերաբերմունքով», - գրում է Wall Street Journal-ը՝ նշելով նաև, որ այս որոշման դրդապատճառներից մեկն այն է, որ Չիկագոյի քաղաքապետ դեմոկրատ Բրենդոն Ջոնսոնը և Դոնալդ Թրամփը բավական լարված հարաբերություններ ունեն։