Վրաստանում «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների 52,99 տոկոսը՝ 2206 ընտրատեղամասերի տվյալների հաշվարկի արդյունքում (ընդհանուրի 70,91 տոկոսը), հայտնել է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին։
Ընտրատեղամասերի 70 տոկոսի քվեների հաշվարկներով՝ խորհրդարան կմտնեն նաև «Փոփոխությունների համար դաշինք»-ը 11.19 տոկոսով, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 9,8 տոկոսով, «Ուժեղ Վրաստան»-ը, որ հավաքել է 9 տոկոս, և 8.2 տոկոս ստացած «Գախարիան հանուն Վրաստանի»-ն։
Մնացած կուսակցությունները չեն հաղթահարում 5 տոկոսի շեմը։
Համաձայն այս նախնական տվյալների՝ գործող իշխող ուժը կարող է ստանալ 88 մանդատ, «Փոփոխությունների համար դաշինք»-ը՝ 62, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 16, «Ուժեղ Վրաստանը»՝ 14, «Գախարիան հանուն Վրաստանի»-ն՝ 13։