Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմության առաջնորդը ձերբակալվել է. Reuters


Վրաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, կարճ ժամանակով փակել են մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում:

Reuters-ի թղթակիցը փոխանցում է, որ ձերբակալվածների թվում է Նիկա Մելիան՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:

Վրացիները գիշերային բողոքի ակցիաներ են անցկացնում նոյեմբերից, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG