Մատչելիության հղումներ

«Վրացական երազանքը» երրորդ անգամ Կալաձեին է առաջադրել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու


Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում կրկին առաջադրել է գործող քաղաքապետ Կախա Կալաձեի թեկնածությունը:

Նրա առաջադրման հանդիսավոր միջոցառումը կայացել է մայրաքաղաքի Մտածմինդա այգում՝ կուսակցության անդամների, ինչպես նաև հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ներկայությամբ։

Կալաձեն նշել է երկու հիմնական սկզբունք, որոնց վրա կկառուցի իր նախընտրական ծրագիրը՝ վերընտրվելու դեպքում.
«Թբիլիսին պատասխանատվության քաղաք է, Թբիլիսին հնարավորությունների քաղաք է»։

Կախա Կալաձեն քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվում է երրորդ անգամ։ Նա քաղաքապետ է դարձել 2017 թվականին, իսկ երկրորդ ժամկետը սկսել է 2021-ին։

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 4-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG