Մատչելիության հղումներ

«Բաթումելեբի» և «Նեթգազետի» պարբերականների խմբագրին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում


Վրացական «Բաթումելեբի» և «Նեթգազետի» անկախ պարբերականների հիմնադիր տնօրեն Մզիա Ամագլոբելիին սպառնում է ազատազրկում մինչև 7 տարով, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Ամագլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանապետին հարվածելու համար։ Խմբագիրն ասել էր, որ ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն կոպիտ, հայհոյախառն վիրավորանքներ էր հասցրել իրեն։

Ամագլոբելին անազատության մեջ է հունվարի 12- ից։ Խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստին ներկայացել է Նոբելյան մրցանակակիր Մարիա Ռեսայի «Ինչպես հաղթել բռնապետին» գրքով։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խմբագրի հետ տեղի ունեցողը որակել են հարձակում ազատ մամուլի դեմ և իշխանություններին հորդորել դադարեցնել հետապնդումը անկախ լրագրողների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG