«Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարել է, որ քաղաքական ուժի առաջնորդ Գեորգի Գախարիան Թբիլիսիի օդանավակայանում ձվերով հարձակման է ենթարկվել։
Հավաքվածներն, ըստ հաղոդրագրության, վիրավորական վանկարկումներ են հնչեցրել՝ «դավաճան», « USAID-ի ֆինանսավորումը վերջացել է, հիմա էլ ԵՄ-ի՞ց ես օգնություն խնդրում»։ Քաղաքական ուժը պնդում է, որ օդանավակայանում գտնվող ոստիկանները չեն միջամտել տեղի ունեցածին։
Ըստ հաղորդագրության՝ Գախարիան վերադառնում էր Մյունխենից, որտեղ մասնակցել է Անվտանգության միջազգային համաժողովին։
«Մեր քաղաքական ուժը կանի ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի իր համար ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը, որպեսզի այլևս չկարողանա վրաց ժողովրդի նկատմամբ բռնություն իրականացնի», - հայտարարել է Գախարիայի առաջնորդած կուսակցությունը: