Մատչելիության հղումներ

Վրաստանում գիշերը կրկին բախումներ են եղել ցուցարարների և ոստիկանների միջև


Վրաստան - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը Թբիլիսիում, 7-ը դեկտեմբերի, 2024թ.
Վրաստան - Ոստիկանությունը ցրում է բողոքի ցույցը Թբիլիսիում, 7-ը դեկտեմբերի, 2024թ.

Վրաստանում բողոքի ակցիաների 9-րդ գիշերը դարձյալ ցուցարաների և ոստիկանության միջև բախումներով է ուղեկցվել, տասնյակ քաղաքացիներ են բերման ենթարկվել։

Լրատվամիջոցները հաղորդում են՝ Թբիլիսիում ուժայիններն արցունքաբեր գազ ու ջրցան են օգտագործել։

France-Presse գործակալությունը փոխանցում է՝ մինչև ոստիկանական գործողությունները ցույցը հիմնականում խաղաղ է ընթացել։

Ներքին գործերի նախարարությունը պնդում է, թե ուժայինները ցրել են հավաքը, երբ «ցույցի մասնակիցներից մի քանիսի գործողությունները բռնի բնույթ են ստացել»:

Վրաստանում բողոքի ակցիաների նոր ալիքը հաջորդեց վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությանը, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիությանն անդամակցության բանակցությունները:Կառավարության հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր են անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։

XS
SM
MD
LG