Մատչելիության հղումներ

Վրաստանում փակվում է ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնը


Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի շենքը, արխիվ
Վրաստանում ՆԱՏՕ-ի և ԵՄ տեղեկատվական կենտրոնի շենքը, արխիվ

Վրաստանում փակվում է 2005 թվականից գործող ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի մի խումբ աշխատակիցներ հայտարարել են, որ համապատասխան ծանուցում են ստացել իրենց ղեկավարությունից:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցմանն ի պատասխան Վրաստանի արտգործնախարարությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ «վերակազմակերպման արդյունքում կենտրոնը կմիավորվի նախարարության հետ»։

«Մենք կարծում ենք, որ մեր հիմնական առաքելությունը՝ հանրության իրազեկվածության բարձրացումը արևմտյան արժեքների վերաբերյալ, քաղաքացիական հասարակության ակտիվացումը և այդ գործընթացներում նրա ներգրավվածության խթանումը, զգալի ներդրում կունենա մեր երկրի զարգացման գործում», - ասված է տեղեկատվական կենտրոնի կայքում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG