Մատչելիության հղումներ

Վրաստանում երկու անձ ձերբակալվել է՝ լցոնումների մեղադրանքով


Վրաստանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է Մարնեուլիի քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռովշան Իսքանդերովին՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեատուփի լցոնում իրականացնելու մեղադրանքով։

«Իսքանդերովից բացի նույն մեղադրանքով ևս մեկ անձ է ձերբակալվել», - հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ չհրապարակելով, սակայն, երկրորդ կասկածյալի ինքնությունը։

Միջադեպը տեղի էր ունեցել Մարնեուլիի շրջանի Սադախլո գյուղի ընտրատեղամասում։ Լցոնման դեպքից հետո քվեարկությունն այս տեղամասում դադարեցվել էր, արդյունքները չեղարկվել էին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ այսօր դատախազություն էր հրավիրվել ընտրությունները կեղծելու վերաբերյալ նրա հայտարարությունների համար։ Սակայն նախագահը հայտարարել է՝ մտադիր չէ դատախազություն ներկայանալ՝ իրավապահներին հորդորելով իրենց գործով զբաղվել։

Զուրաբիշվիլին և ընդդիմադիր կուսակցությունները պնդում են՝ ձայների 54 տոկոսը ստացած իշխող «Վրացական երազանք»-ի օգտին մոտ 300 հազար ձայն է կեղծվել։ Նրանք ընտրությունների արդյունքները չեն ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG