Մատչելիության հղումներ

Վրաստանում երեք օրվա ընթացքում 60 մարդ է ձերբակալվել հանրահավաքներին առնչվող օրենքները խախտելու համար


Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին երեք օրվա ընթացքում վաթսուն մարդու է ձերբակալվել «Վրացական երազանք» կուսակցության կողմից խստացված՝ հավաքների ազատությունը սահմանափակող օրենքները խախտելու համար։

«Վերջին երեք օրերի ընթացքում Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են 60 ցուցարարի՝ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ հավաքների և ցույցերի անցկացման կանոնները խախտելու համար», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը նշում է, որ պարեկային ոստիկանության աշխատակիցները բազմիցս կոչ են արել ցուցարարներին «զերծ մնալ անօրինական գործողություններից»: Սակայն ցուցարարները չեն ենթարկվել ոստիկանության հրամաններին՝ կրկին փակելով ճանապարհն ու խոչընդոտելով երթևեկությունը։

«Մենք կրկին կոչ ենք անում ցուցարարներին զերծ մնալ անօրինական գործողություններից, հակառակ դեպքում՝ նրանք կենթարկվեն իրավական պատասխանատվության», - ընդգծել է նախարարությունը։

Չնայած խստացված օրենքին, որը նախատեսում է մինչև 15-օրյա կալանք «ճանապարհը անօրինական կերպով փակելու» կամ հանրահավաքի ժամանակ դեմքը թաքցնելու համար, իսկ կրկնակի խախտումների համար՝ քրեական պատասխանատվություն և մինչև մեկ տարի ազատազրկում, ցուցարարները շարունակում են հավաքվել Վրաստանի խորհրդարանի դիմաց և փակել ճանապարհները:

Վրաստանում լայնածավալ ակցիաները մեկնարկեցին 2024 թվականի նոյեմբերի 28-ին՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու «Վրացական երազանքի» որոշումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG