Մատչելիության հղումներ

Վրաստանում դադարեցվել է «Մթավարի» հեռուստաալիքի հեռարձակումը


«Մտավարի» ՀԸ տաղավար, արխիվ
«Մտավարի» ՀԸ տաղավար, արխիվ

Ավելի քան հինգուկես տարվա գործունեությունից հետո Վրաստանում դադարեցվել է «Մթավարի» հեռուստաալիքի հեռարձակումը, հայտնում է լրատվամիջոցի ղեկավարությունը։

«Մեզ կործանեցին հենց այն մարդիկ, ովքեր մի ժամանակ օգնել էին մեզ կառուցել այս անառիկ պատերը։ Մեր հիմնադիրներից մեկը, անձնական պատճառներով կամ վրեժխնդրությունից դրդված, փակեց «Մթավարի»-ն և դրանով իսկ մեծ ծառայություն մատուցեց ռուսական ռեժիմին»,- ասված է հեռուստաընկերության հայտարարությունում։

Հունվարի 27-ին հեռուստաընկերությունը պնդել էր, որ լրատվամիջոցի համահիմնադիրներից Զազա Օկուաշվիլին «համակարգված կերպով հետևում է ռուսական ռեժիմին բնորոշ ուղուն» և աստիճանաբար փակում է հեռուստաալիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG