Մատչելիության հղումներ

Վրաստանում 476 կազմակերպություն դիմել է «օտարերկրյա գործակալ» գրանցվելու համար


Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ոչ կառավարական 476 կազմակերպություն դիմել է «օտարերկրյա գործակալ» գրանցվելու համար։

Անցած երկուշաբթի լրացել է կամավոր դիմելու վերջնաժամկետը, որից հետո հանրային ռեեստրում գրանցվելու համար պետք է տուգանքներ վճարվեն։ Արդարադատության փոխնախարար Թամար Տկեշելաշվիլին «Իմեդի» հեռուստաընկերությանն ասել է, որ գրանցվելուց խուսափող կազմակերպությունները ստուգումների արդյունքում կհայտնաբերվեն և տուգանքներ վճարելով կմտցվեն ռեեստր, քանի դեռ կարող են, որից հետո, նրա խոսքերով՝ կարող է միացվել բոլորովին այլ ռեժիմ։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը համարվում է ռուսական օտարերկրյա գործակալների մասին օրենքի կրկնօրինակը։

Նախագահ Սալմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո վրացական օրենքը ուժի մեջ է մտել։ Այս պահին Սահմանադրական դատարանը քննում է օրենքի դեմ ներկայացված հայցը։

Արևմուտքը քննադատել է Վրաստանի իշխանություններին այդ օրենքն ընդունելու համար և սահմանափակել Թբիլիսի հետ համագործակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG