Մատչելիության հղումներ

Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է, որ չի ճանաչի նախագահական ընտրությունների արդյունքները


Վրաստանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ
Վրաստանի խորհրդարանի նիստերից մեկը, արխիվ

Վրաստանի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել վաղը կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքներն՝ իշխող կուսակցությանը մեղադրելով երկրում սահմանադրական հեղաշրջում իրականացնելու համար։

Ընդդիմադիր կուսակցությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և դրանում պնդել, որ նախքան նախագահական ընտրությունները Վրաստանում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Նամակի տակ ստորագրած քաքաղաքական ուժերը՝ «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունները հայտարարել են, որ վաղվա ընտրություններից հետո էլ երկրի միակ լեգիտիմ նախագահը գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին է։

Վրաստանում նախագահի ընտրությունն առաջին անգամ տեղի կունենա ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ ընտրիչների կոլեգիայի կողմից, որը բաղկացած է 300 անդամներից։ Խիստ սահմանափակ լիազորություններով օժտված նախագահին ընտրող կոլեգիայի կազմում են լինելու խորհրդարանի 150 անդամները, Աջարիայի Գերագույն խորհրդի և Աբխազիայի վտարանդի խորհրդարանի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը։

2016 թվականին Կավելաշվիլին պատգամավոր է ընտրվել իշխող ուժից, ապա ստեղծել սեփական կուսակցությունը՝ շարունակելով աջակցել «Վրացական երազանք»-ին։

ֆուտբոլային նախկին աստղը հայտնի է իր հակաարևմտյան հայացքներով, նաև «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի համահեղինակն է։

Իշխող կուսակցությունն ընտրական կոլեգիայում ունի բավարար ձայներ Կավելաշվիլիի հաղթանակն ապահովելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG