Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳ նախարարն այցելում է Իսրայել


Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան գործիչ Իթամար Բեն-Գվիրի և Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հանդիպումը, 20-ը հոկտեմբերի, 2025թ.
Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան գործիչ Իթամար Բեն-Գվիրի և Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի հանդիպումը, 20-ը հոկտեմբերի, 2025թ.

Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Իսրայելում է՝ հանդիպելու տասնյակ երկրների կողմից պատժամիջոցների ենթարկված՝ Իսրայելի ազգային անվտանգության նախարար, ծայրահեղ աջակողմյան գործիչ Իթամար Բեն-Գվիրի հետ։

Վրացական կողմի փոխանցմամբ՝ երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարները պատրաստվում են համագործակցության հուշագիր ստորագրել:

Երկու ամիս առաջ Բեն-Գվիրն էր այցելել է Վրաստան, հանդիպել այդ երկրի իշխանությունների հետ, սակայն հանդիպումների մասին կողմերը մանրամասներ չեն հաղորդել:

Իթամար Բեն-Գվիրը Իսրայելի կառավարության ամենավիճահարույց պաշտոնյաներից է, որի դեմ մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան պատժամիջոցներ են կիրառել՝ Արևմտյան ափին պաղեստինցիների դեմ բռնություն հրահրելու պատճառով։ Օգոստոսյան այցը Թբիլիսի նրա առաջին արտասահմանյան այցն էր Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG