Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը հաստատեց կուսակցությունների լուծարման մասին օրենքը


Վրաստանի խորհրդարան
Վրաստանի խորհրդարան

Վրաստանի խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ հաստատեց քաղաքական կուսակցությունների լուծարման մասին օրենքը։

Կառավարության նախաձեռնությամբ ընդունված օրենքով Վրաստանի Սահմանադրական դատարանն իրավունք կստանա լուծարել քաղաքական այն կուսակցությունը, որի գաղափարախոսությունը կամ ղեկավար կազմը նույնական են նախկինում արդեն իսկ լուծարված քաղաքական միավորման հետ։

Դատարանը կուսակցության լուծարման վերաբերյալ վճիռը պետք է կայացնի առավելագույնը 90 օրում։ Նախընտրական շրջանում այդ ժամկետը կրճատվում է մինչև երկու շաբաթ։ Վիճահարույց օրինագծի օգտին քվեարկել են 150 հոգանոց վրացական խորհրդարանի անդամներից 83-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG