Մատչելիության հղումներ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն անընդունելի է որակում վրացի երկրպագուների երեկվա պահվածքը


Վրացի երկրպագուները խաղադաշտից իրեր են շպրտում Հայաստանից ժամանած ֆուտբոլասերների ուղղությամբ, Թբիլիսի, 23-ը մարտի, 2025թ․
Վրացի երկրպագուները խաղադաշտից իրեր են շպրտում Հայաստանից ժամանած ֆուտբոլասերների ուղղությամբ, Թբիլիսի, 23-ը մարտի, 2025թ․

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հայտարարություն է տարածել մարտի 23-ին Վրաստան-Հայաստան հանդիպման ավարտին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՝ վրացի երկրպագուների պահվածքը որակելով «անընդունելի»։

«Նման գործողությունները ոչ միայն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հյուրերի նկատմամբ, այլև թույլ չեն տալիս մեր թիմին հաղթանակ տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ։ Սա վնասում է վրացական ֆուտբոլին և ստվեր է գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա», - ընդգծել է Կոբիաշվիլին։

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականին և հայ երկրպագուներին «ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում ընկերական մթնոլորտ ստեղծելու համար»։

Երեկ Թբիլիսիում 6։1 հաշվով ավարտված խաղից հետո Վրաստանի ընտրանու երկրպագուներ մտան խաղադաշտ ու հայ ֆուտբոլասերների ուղղությամբ տարբեր կողմերից իրեր նետեցին։

Երեք օր առաջ Երևանում կայացած հանդիպմանը վրացի բազմաթիվ երկրպագուներ էին ներկա, սակայն նման միջադեպեր չգրանցվեցին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG