Վրաստանի և Ադրբեջանի ներքին գործերի նախարարներ Գելա Գելաձեն և Վիլայաթ Էյվազովը այսօր Թբիլիսիում երկու գերատեսչությունների համագործակցության մասին հուշագիր են ստորագրել։ Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Գելաձեն և Էյվազովը, «հատուկ ուշադրություն են հատկացրել երկու երկրների միջև առկա արդյունավետ գործակցությանը և ռազմավարական համագործակցության հետագա խորացման հեռանկարներին»։