Մատչելիության հղումներ

Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է փոխանցել երկրում Գերմանիայի դեսպանին


Վրաստանի ԱԳՆ շենքը Թբիլիսիում, արխիվ
Վրաստանի ԱԳՆ շենքը Թբիլիսիում, արխիվ

Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է փոխանցել երկրում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերին՝ վերջինից պահանջելով չմիջամտել Վրաստանի ներքին գործերին։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեսպանը կանչվել է «երկրում ռադիկալ օրակարգ առաջ մղելու փորձերի» պատճառով։

«Երկրում ընթացող դատական գործընթացները քաղաքականացնելու փորձերը և դեսպանների մասնակցությունը այդ գործընթացներին նույնպես մտահոգիչ են...», - հայտարարել է Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունը։

Դեսպան Ֆիշերը լրագրողների հետ զրույցում իր հերթին է հայտարարել, որ պաշտոնական Թբիլիսիի մեղադրանքները «անհիմն» են։

«Վճռականորեն մերժում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, իմ և մյուս դեսպանների դեմ ուղղված անհիմն և սադրիչ մեղադրանքները։ Ես նաև կքննադատեմ Վրաստանի կառավարության ներկայիս ընթացքը, որը հակասում է Վրաստանի՝ Եվրամիությանը անդամակցությանը», - հայտարարել է գերմանացի դիվանագետը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG