Հունվարի 30-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի փոխանցմամբ՝ Մակա Բոճորիշվիլին հանդիպում կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Օրերս Վրաստանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, քննարկել երկու երկրների միջև «ավանդական բարեկամական հարաբերությունները» և երկկողմ համագործակցության օրակարգի ընթացիկ հարցեր: