Հունվարի 16-ին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։
Ինչպես հաղորդում է APA-ի Թբիլիսիի թղթակիցը, այցի ընթացքում Մակա Բոչորիշվիլին կհանդիպի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի և այլ պաշտոնյաների հետ։ Վրաստանի նախարարը կմասնակցի նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստին։