Մատչելիության հղումներ

Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան. ֆոն դեր Լայեն


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Շվեյցարիա, 16-ը հունիսի, 2024թ.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Շվեյցարիա, 16-ը հունիսի, 2024թ.

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և կոչ արել Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան։

«Ես խորապես հարգում եմ Ձեր հանձնառությունը Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ։ Վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը պաշտպանում է այս ճանապարհը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել դեպի Եվրամիություն նկրտումներին համապատասխան»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում:

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը։ Բրյուսելը նման քայլի է դիմում` ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը Վրաստանի իշխող ուժն ընդունել է՝ չնայած շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերին, միջազգային նախազգուշացումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG