Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս գիշեր ժամանել է Մոնղոլիա ՌԴ Տուվա շրջանից։ Մոնղոլիայի պաշտոնյաները նրան դիմավորել են Ուլան Բատորի միջազգային օդանավակայանում:
Պուտինն առաջին անգամ այցելում է մի երկիր, որը ստորագրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։
2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել և Հռոմի ստատուտը ստորագրած երկրները ֆորմալ առումով պետք է կատարեն օրդերը։
2023-ին Պուտինը չէր այցելել Հռոմի ստատուտը ստորագրած Հարավաֆրիկյան Հանրապետություն ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Այդ մասին նրան խնդրել էր Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը և Պուտինը BRICS-ի գագաթնաժողովին տեսակապի միջոցով ելույթ ունեցավ Մոսկվայից։