«Ճիշտ է, վիրավորներ ունեցանք, բայց զոհեր չունեցանք», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե որքանո՞վ էր «պրոֆեսիոնալ» ոստիկանության գործողությունները, որի հետևանքով 100-ից ավելի քաղաքացիներ վիրավորվեցին:
«Զոհեր չունեցանք, որովհետև ոստիկանությունն, ուժային բլոկը հստակ աշխատեցին», - ասաց Քոչարյանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հակադարձեց Քոչարյանին․ - «Երբ ասում են, թե կարևորը մահ չկա, դրա միակ հնարավորությունը նա էր, որ Նիկոլ Փաշինյանը չէր փողոցում, եթե նա լիներ, անպայման մահ լինելու էր, ինչպես որ եղել է 2008-ի մարտի 1-ին»։
«Ազատության» ճշտող հարցին, թե ի՞նչ հատուկ մոջոցներ են կիրառվել, որի հետևանքով բեկորներ են դուրս բերվել քաղաքացիների վերջույթներից, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց՝ «կիրառվել են լուսաձայնային մոջոցներ, որպեսզի լարվածությունը թուլացվի»:
Հունիսի 12-ին խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, մոտ այդքան էլ տուժած կա։