Մատչելիության հղումներ

«Վերևից հարցրեք՝ մեզանից ինչ են ուզում ադրբեջանցիք». Խնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ են կրակել


Սյունիքի մարզի Խնածախ գյուղը, արխիվ
Սյունիքի մարզի Խնածախ գյուղը, արխիվ

«Երեխաները չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է»:

Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինուժն այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ է արձակել:

«Ավելի շատ են կրակել», - «Ազատությանը» փոխանցեց գյուղի բնակիչներից մեկը՝ նշելով, որ շուտով մեկ ամիս կլինի, ինչ ադրբեջանցիները գիշերը 10:30-ից սկսած մինչև լուսաբաց կրակում են:

«Բոլորն էլ գիտեն, բայց ի՞նչ եք անում, ոչ մի բան: Էն վերևից հարցրեք՝ մեզանից ի՞նչ են ուզում էդ ժողովուրդը: Բա անհանգստանում ենք : Մենք ջհանդամ, բա երեխանե՞րը ինչ անեն, բայց ո՞վ է մտածում Խնածախի գյուղացոց մասին: Երեխաները արդեն չեն քնում, ասում են՝ կրակոցների ժամն է, տեսնանք կրակում են, նոր գնանք պառկենք: Այ էդպես ենք ապրում: Վերևներում պետք է մտածեն , թող կրակը դադարեցնեն, մենք մեր գյուղում ապրենք, էդ ենք ուզում, մի խաղաղություն ենք ուզում», - ասաց Խնածախի բնակիչը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG