Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը դատապարտում է Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակցի դատավճիռը


Ռուսաստան - Ռոբերտ Շոնովին ուղեկցում են Մոսկվայի Լեֆորտովո շրջանի դատարանի դահլիճ, մայիս, 2023թ.
Ռուսաստան - Ռոբերտ Շոնովին ուղեկցում են Մոսկվայի Լեֆորտովո շրջանի դատարանի դահլիճ, մայիս, 2023թ.

Պաշտոնական Վաշինգտոնը խստորեն դատապարտել է Վլադիվոստոկում Միացյալ Նահանգների հյուպատոսության նախկին աշխատակցի դեմ ռուսաստանյան դատարանի կայացրած վճիռը, որով երկարատև ազատազրկում է սահմանվել Ռոբերտ Շոնովի նկատմամբ:

Պետքարտուղարությունն իր հայտարարությունում անհիմն է որակել դատավճիռը և պնդել, որ Շոնովի դատապարտումն «աղաղակող անարդարություն է»:

Հայտարարությունն ընդգծում է, որ Շոնովի հետապնդումը «գաղտնի համագործակցության» մեղադրանքով Կրեմլի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ գնալով ավելի ռեպրեսիվ դարձող օրենքների կիրառման դրսևորում է:

Ռուսաստանի Հեռավոր Արևելքի տարածաշրջանային դատարանը երեկ 4 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտել Ռոբերտ Շոնովին և նրա նկատմամբ 1 միլիոն ռուբլի (շուրջ 10 հազար դոլար) տուգանք սահմանել՝ «այլ պետության հետ գաղտնի համագործակցության» մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG