Մատչելիության հղումներ

Վարշավան չի արձագանքել անօդաչուների միջադեպի առնչությամբ խորհրդակցություններ սկսելու Մոսկվայի առաջարկին


ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ
ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկո, արխիվ

Պաշտոնական Վարշավան չի պատասխանել անօդաչու թռչող սարքերի միջադեպի առնչությամբ խորհրդակցություններ սկսելու Մոսկվայի առաջարկին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Եթե նրանք անօդաչուների վերաբերյալ հարցեր ունեն, թե որտեղից են թռել, իհարկե, պետք է մեզ դիմեին։ Քանի որ չեն դիմել, ուրեմն իրականությունը պարզելն իրենց չի հետաքրքրում», - ասել է պաշտոնյան։

Անցած ամիս Լեհաստանն իր տարածքում մի քանի ռուսական անօդաչուներ կործանեց, Վարշավան տեղի ունեցածն ագրեսիայի ակտ որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG