Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
2019 թվականի հրդեհից հետո վերանորոգված Փարիզի Աստվածամոր տաճարն այսօր պաշտոնապես բացում է դռները այցելուների առաջ։