Մատչելիության հղումներ

Հավելյալ 94.6 միլիոն դրամ վարչապետի աշխատակազմին

Կառավարությունը որոշել է հավելյալ 94.6 մլն դրամ՝ մոտ 259 000 դոլար հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ արտասահմանյան գործուղումների նպատակով։ Որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Ըստ որոշման հիմնավորման՝ գործուղումների գծով ֆինանսական միջոցներն արդեն իսկ չեն բավարարում։ 94.6 մլն դրամը գործուղումների ծախսերին կուղղվի վարչապետի աշխատակազմի կողմից գնման գործընթացների արդյունքում խնայված միջոցների հաշվին։

​
XS
SM
MD
LG