Մատչելիության հղումներ

Վանաձորի գլխավոր ճարտարապետի կալանքի ժամկետը երկարաձգվեց


Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյան, արխիվ
Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյան, արխիվ

Եվս երկու ամսով երկարացվել է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանի կալանքի ժամկետը։

Նա կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել էր անցած ամսվա սկզբին՝ իր աշխատասենյակում կատարված խուզարկությունից հետո։ Հակակոռուպցիոն կոմիտեն դեռ գործից մանրամասներ չի հայտնում։

Սուրեն Աբովյանի հետ ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել նաև Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Լոռու մարզում գործող «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերության սեփականատերերը։ Բայց նրանք ստորագրությամբ ազատ էին արձակվել։

«Գլորիա» ֆաբրիկայի սեփականատերն «Ազատության»-ը պատմել էր, որ «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերության սեփականատերերին վճարել է իր նորակառույց պահեստի շենքի համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և այն օրինականացնելու համար։ Իր վճարած գումարի մի մասը հասել է համայնքապետարանի պաշտոնյային՝ կաշառքի տեսքով։

«Գլորիա»-ի և շինարարական կազմակերպության սեփականատերերը մեղադրվում են կաշառք տալու, Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետը՝ կաշառք ստանալու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG